Սույնով «ԻՆՔՈՐ» ՓԲԸ-ն հայտարարում է Ընկերության 2022թ. ֆինանսական տարվա արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության համար աուդիտորական կազմակերպությունների կողմից առաջարկների ներկայացման մասին, և այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են ներքոհիշյալ III կետի պահանջներին կարող են ներկայացնել իրենց առաջարկները Ընկերությանը.
I. 01.01.2022 - 31.12.2022 ընկած ժամանակահատվածում Ընկերության գործնեությունը պետք է ենթարկվի արտաքին աուդիտի,որի բնագավառներն են
• Տարեկան հրապարակվող հաշվետվություններ (համաձայն IFRS)
• Ներքին կանոնակարգեր, հիմնադիր փաստաթղթեր և ընթացիկ փաստաթղթաշրջանառություն
• Ակտիվների և պարտավորությունների, սեփական կապիտալի հաշվառում
• Հաշվապահական հաշվառման համապատասխանություն գործող օրենսդրությանը
II. Աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացվող առաջարկներում պետք է առնվազն ներառվեն.
1. Աուդիտորական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և կապի միջոցները,
2. Աուդիտորական ծառայությունների մատուցման լիցենզիայի պատճենը,
3. Պատասխանատու աուդիտորի և աուդիտորական խմբում ընդգրկված այլ աշխատակիցների` Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորման փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),
4. Պատասխանատու աուդիտորի և աուդիտորական խմբում ընդգրկված այլ աշխատակիցների միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),
5. Աուդիտորական աշխատանքների կատարման ժամկետը և գինը,
6. Գրություն այն մասին, որ աուդիտորական կազմակերպությունը չի առարկում, որպեսզի իր և Ընկերության միջև կնքվող պայմանագրում դրույթ լինի այն մասին, որ աուդիտորական կազմակերպությունը համաձայն է Կենտրոնական բանկի հրավերով մասնակցել ներդրումային ընկերության, աուդիտորական կազմակերպության և կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը,
7. Պարտավորագիր այն մասին, որ Ընկերության կողմից ընտրվելու դեպքում աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է Ընկերության հետ կնքել աուդիտի իրականացման պայմանագիրը առաջարկում նշված գնով և պայմաններով:
III. Աուդիտորական կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.
1. Պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն 3 տարվա փորձ: Ընդ որում այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177®ionId=0
կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ),
2. Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 3 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
3. Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
4. Աուդիտորական կազմակերպությունը Ընկերության հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Ընկերության, աուդիտորական կազմակերպության և կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:
IV. Առաջարկները կարող են ներկայացվել 04.11.2022թ․ մինչև 14.11.2022թ․ ներառյալ թղթային տեսքով՝ առաջարկի փաթեթը ներկայացնելով/ուղարկելով Ընկերության գրասենյակ կամ էլեկտրոնային տեսքով՝ info@incore.am Էլ. փոստին:
V. Առաջարկները պետք է ներկայացվեն աուդիտի իրականացման պայմանագիրը մեկ, երկու և երեք տարով կնքելու դեպքերի համար:
Առաջարկների կազմման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝+374 12 900-200, ինչպես նաև գրել հետևյալ Էլ փոստին՝ info@incore.am:
03.11.2022թ.